Կորած սերնդի ամենակոլորիտային դեմքերը. Ֆիցջերալդ ամուսիններ և Հեմինգուեյ

Կորած սերնդի ամենակոլորիտային դեմքերը. Ֆիցջերալդ ամուսիններ և Հեմինգուեյ

310
Կիսվել
1896 թվականի սեպտեմբերի 24-ին ծնվել է հանճարեղ գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը: Ջազի դարաշրջանի ամենավառ ներկայացուցիչներից մեկը աչքի է ընկել գեղարվեստական բարձր ճաշակով:
Հետաքրքիր է Ֆիցջերալդի և Հեմինգուեյի ծանոթությունը, որի մասին իմանում ենք վերջինիս «Տոն, որը միշտ քեզ հետ է» մեմուարներից. Հեմինգուեյը «անարժան» մարդկանց հետ նստած էր փարիզյան «Դինգո» բարում, երբ ներս է մտնում Ֆիցջերալդը բասկետբոլիստ Դանկ Չապլինի հետ:
«Սքոթը անդադար խոսում էր, և նրա բառերը ինձ շփոթեցնում էին. նա խոսում էր միայն իմ ստեղծագործությունների մասին և դրանք հանճարեղ համարում, իսկ ես, փոխանակ նրան լսելու, ուշադիր նայում էի իրեն: Այն ժամանակվա էթիկայի համաձայն` բացահայտ գովեստը վիրավորանք էր համարվում»,- գրում է Հեմինգույեը:
Դրանից հետո Հեմինգուեյը հարբած Ֆիցջերալդին տաքսիով տուն է ճանապարհում: Նա իր «Հրաժեշտ զենքին» վեպի ձեռագիրը ուղարկում է Ֆիցջերալդին, և վերջինս մոտ տասը էջի չափով ուղղումներ է անում` վերջում ավելացնելով` «Գիրքը հիասքանչ է»: Բարկացած Հեմինգուեյը դրա տակ գրում է` «Kiss my ass» և հետ ուղարկում Ֆրենսիսին: Հետաքրքիր է, որ նա հաշվի է նստում ուղղումների հետ:
Դաժան էր Ֆրենսիսի ու Զելդայի սերը: Նրանք դարաշրջանի ամենակոլորիտային դեմքերից էին. ամբողջ մամուլը շնչում էր նրանց մասին լուրերով. այսօր նրանք շրջում են` տաքսիի ծածկին նստած, վաղը մերկ գնում են թատրոն, հետո կորում են մի քանի օրով, և ոչ ոք չի իմանում` ուր են: Սակայն գեղեցիկ ու համահունչ զույգը շատ խնդիրներ ուներ: Զելդան վախենում էր տգեղանալուց և ծերանալուց: Հաճախակի էր վիճում ամուսնու հետ: Ինքնասածի կին էր Զելդան: Ֆրենսիսը պաշտում էր նրան:
Նրանք չէին կարողանում հանգիստ ապրել: Զելդան սիրահարվում է ֆրանսիացի օդաչուի, սակայն երբ «սիրեկանը» թողնում է նրան, նա մեծ քանակությամբ քնաբեր է խմում. փրկվում է այն բանի շնորհիվ, որ Ֆրենսիսը ժամանակին է նրան գտնում:
Հաջորդ անգամ նրանք ընթրելիս են լինում, երբ Ֆիցջերալդը կողքի սեղանի մոտ նկատում է Այսեդորա Դունկանին և կնոջից թույլտվություն հարցնում` մոտենալու տաղանդավոր պարուհուն և հիացմունք արտահայտելու: Նա համաձայնվում է, բայց երբ Ֆրենսիսը վեր է կենում սեղանից, Զելդան մոտենում է աստիճաններին և իրեն ցած նետում:
Շուտով Զելդան սկսում է ձայներ լսել. ախտորոշումը` շիզոֆրենիա, մեծ հարված էր ամուսնու համար: Նա աշխատում էր, էլ ավելի շատ խմում: Դժբախտությունները շարունակվում են. մահանում է մայրը, աղջիկը չի ցանկանում սովորել, գումարներ է պահանջում զվարճանքների համար: Ֆրենսիսը կոտրում է անրակը, չի կարողանում գրել: Այս տառապանքին նրա սիրտը չի դիմանում: Ֆիցջերալդը մահանում է 1940 թվականին՝ 44 տարեկան հասակում:
Զելդայի լսած ձայներին ևս մեկն է ավելանում` ամուսնունը: Նրա վիճակը լավանում է, բժիշկները թույլ են տալիս հանդիպել հարազատներին Մոնտգոմերիում: Հրաժեշտի ժամանակ Զելդան ասում է մորը. «Մի՛ անհանգստացիր, մամա՛, ես չեմ վախենում մահանալուց: Սքոթն ասում է, որ դա վախենալու չէ»:
Մի քանի օր անց նրա հիվանդանոցը հրդեհվում է: Ինը մահացածերից մեկը Զելդան էր:
Նյութը կազմեց Մարի Ռաֆյանը
Մարի Ռաֆյան
Լուսանկարում՝ Մարի Ռաֆյանը

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը«Նրան, ով առաջինն իմացավ, թե ինչ է անձրևը». Լեոնիդ Ենգիբարյան
Հաջորդ հոդվածըThirty Seconds to Mars
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: