«Թափառիր». Հայնրիխ Հայնե

«Թափառիր». Հայնրիխ Հայնե

406
Կիսվել

Երբ որ կինը քեզ կըթողնի,
Շուտով մյուսին դու սիրիր…
Բայց ավելի լավ կըլինի,
Մախաղն ուսիդ թափառիր։
Կըհանդիպես կապույտ լճի,
Վերան ծառեր են թեքվել…
Կարող ես քո հոգուդ միջի
Վիշտը այնտեղ դու թափել։

Կըբարձրանաս սեպ-սեպ լեռներ

Հառաչելով ծերի պես,
Բայց երբ հասնես գագաթն ի վեր,
Արծըվի ձայն կըլսես։

Դու էլ իսկույն, արծիվ կտրած,
Կըզգաս— հզոր ես դարձել,

Որ ազատ ես, և այնտեղ— ցած
Շատ քիչ բան ես կորցըրել։
Թարգմ.՝ Հովհաննես Թումանյան

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՕրվա դեպքերն ու դեմքերը․ նոյեմբերի 3
Հաջորդ հոդվածըԻ՞նչ է Բոլոնյան գործընթացը
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի՝ մասնագիտացված կրթության կազմակերպման ոլորտում: Սիրում է լավ երաժշտություն, անկեղծ շփում, ընթերացանություն: Կայքում զբաղվում է «Մշակույթի հետքերով» բաժնի ղեկավարմամբ: