Ոչ վերբալ հաղորդակցման կառավարման առանձնահատկությունները

Ոչ վերբալ հաղորդակցման կառավարման առանձնահատկությունները

736
Կիսվել
Հաղորդակցումը մարդու գլխավոր պահանջմուքներից մեկն է, քանի որ հենց դրա շնորհիվ է մարդու մոտ ձևավորվում խոսելու և մտածելու կարողությունը, ինչն էլ իր հերթին սոցիալականացման գրավականներից մեկն է: Հաղորդակցումը կարող է տեղի ունենալ ինչպես խոսքային, այնպես էլ ոչ խոսքային միջոցներով: Հաղորդակցման ոլորտի մասնագետները ապացուցել են, որ հաղորդվող տեղեկության 92%-ը փոխանցվում է ոչ խոսքային միջոցներով և միայն 8%-ն է փոխանցվում փոխանակվող բառերի միջոցով: Երբ մարդիկ շփվում են, այնքան բան է տեղի ունենում, որ դրանց մեծ մասը նույնիսկ չի գիտակցվում: Դրա պատճառով մեզնից շատերը չգիտեն «աջկիսագնդյան» հատկանիշների մասին, Հաղորդակցում. ուղեղև, որպես արդյունք, հաղորդակցումն ամբողջապես չեն ընկալում: Այդ 92%-ն իր մեջ ներառում է մարմնի դիրքը, ձեռքերի շարժումները, դեմքի արտահայտությունը, շնչառության հաճախականությունը, դեմքի գույնը, մկանների լարվածությունը և այլն: Ձայնի տոնը, տեմպը և տեմբրը նույնպես կազմում են հաղորդակցման անբաժան մասնիկը: Այս ոչ խոսքային ազդանշանները, նույնիսկ մնալով անգիտակից մակարդակում, միշտ հաշվի են առնվում և ներկայացվում են մեր խոսակցի կողմից:
Մարդու մարմնի վերին հատվածը  տեղեկատվության աղբյուր է: Օրինակ, բարձրացված ուսերը՝ մի փոքր կուզիկացրած մեջքի և առաջ տված դունչի հետ միասին խոսում են անօգնականության, նյարդայնության, խրոնիկ վախի, անվստահության և վախկոտության մասին, իսկ առաջ ընկած ուսերը՝ թուլության, ճնշվածության, թերարժեքության զգացման: Հանգիստ իջեցված ուսերը վստահության, ներքին ազատության և իրավիճակի կառավարման մասին են խոսում: Ետ տարված ուսերը նշանակում են գործի անցնելու որոշում,  ուժի զգացում, ակտիվություն, նախաձեռնություն:
Դուրս ցցված կրծքավանդակը նկատվում է ակտիվ, սեփական կարևորությունը իմացող, հասարակության հետ շփման կարիք ունեցող մարդկանց մոտ, իսկ կորացածը՝ անտարբերության, փակվածության, պասիվության մասին:
Ոտքերի և ոտնաթաթերի դիրքը ևս կարող է որոշակի տեղեկություն տալ մարդու վիճակի և հոգեկան որակների մասին: Ոտքերի վրա ամուր կանգնած մարդը՝ ոտքերի՝ երկու ափի լայնությամբ, խոսում է հավասարակշռվածության, հանգստության, կոշտ բնավորության մասին: Անշարժ, սառած դիրքը վկայում է համառության, ոչ ճկուն ինքնահաստատման մասին:
Կրծքին խաչված ձեռքերը պաշտպանիչ ռեակցիայի մասին են խոսում, մեջքին դրված ձեռքերը՝ գործողության անցնելու պատրաստվածության բացակայության, ինչպես  նաև դժվար կացության: mans-colorԱփը դեպի վերև ժեստը բացատրելու, համոզելու, բաց արտահայտվելու նշան է: Ձեռքերը գրպանում վիճակը դժվարությունները թաքցնելու, անինքնավստահության մասին է վկայում: Բռունցք արված ձեռքը խոսում է կենտրոնացվածության, հուզմունքը կառավարելու, ինքնահաստատման մասին: Ձեռքերն իրար շփելը նշանակում է, որ տվյալ մարդուն տիրել են հաճելի մտքերը: Ձեռքերով դեմքը ծածկելը խոսում է սեփական վիճակը, դժվարությունները կոծկելու մասին: Ճակատի վրայով ձեռքի մաքրող շարժումը վատ մտքերի, երևակայությունների մաքրումն է: Երբ ձեռքերը հպվում են ազդրերին, դա վկայում է ուժի կարիքի, կոպտության և գերազանցության ցուցադրության մասին: Երբ ձեռքը պահում է իրանի վերին հատվածը, հենվելով ինչ-որ աթոռի հենակի կամ այլ հենարանի վրա, նշան է հոգեկան հենարանի ձգտման կամ ներքին անվստահության:
Ցուցամատի ձիգ վիճակը ներքին կենտրոնացվածության նշանն է, իսկ երբ այն հպվում է շրթունքի ծայրերին, ապա դա վկայում է անինքնավստահության, օգնության փնտրտուքի մասին: Բերանում դրված մատը խորհրդանշում է անորոշության վիճակը, իսկ երբ այն հպվում է աչքերին կամ ականջին, ապա դա անհարմարության կամ փախուստի ցանկության մասին է խոսում: Ցուցամատի և միջնամատի հպումը խոսում է բարձր աստճանի կենտրոնացվածության մասին:
Ոչ վերբալ էլեմենտների իմացությունը մեզ կարող է օգնել պարզել, թե որքանով է բառերով արտահայտված միքտը համապատասխանում իրականությանը և ինչ կարող ենք անել, որ մեր զրուցակիցը կատարի այն քայլերը, որոնք մենք նախապես սահմանել էինք:
Կազմեց՝ Էլեն Չավուշյանը

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն