Հատված Օրհան Փամուկի Նոբելյան բանախոսությունից

Հատված Օրհան Փամուկի Նոբելյան բանախոսությունից

365
Կիսվել
Գրողի գաղտնիքը ոչ թե ներշնչանքն է, քանզի երբեք պարզ չէ, թե այն որտեղից է հայտնվում, այլ համառությունն ու համբերատարությունը։ Թուրքական հիանալի ասացվածքը՝ ասեղով հոր փորել, թվում է ասվել է՝ մտքում գրողին ունենալով։ Հին պատմություններից հավանում եմ Ֆարհատի համբերատարությունը, որ հանուն սիրո լեռներ էր հորատում. ինձ համար հասկանալի է: Իմ վեպում՝ «Իմ անունը Կարմիր է», գրել եմ հնօրյա պարսիկ մանրանկարիչների մասին, որ տարիներ շարունակ նույն ձին նկարել են միևնույն կրքով՝ մտապահելով յուրաքանչյուր գիծը, այնպես որ, կարող էին հրաշագեղ այդ ձին վերակերտել նույնիսկ փակ աչքերով, և գիտեի, որ խոսում եմ գրողի մասնագիտության ու կյանքիս մասին: Եթե գրողը սեփական պատմությունն է անում, պարտավոր է դանդաղ պատմել, իբր խոսում է ուրիշների մասին, եթե զգում է, որ հոգում ահագնանում է պատմելու ցանկությունը, և սեղանի առաջ պետք է նստի ու համբերատարությամբ նվիրվի այս արվեստին, այս արհեստին. նրան առաջին հերթին անհրաժեշտ է հուսադրել։
Թարգմանությունը՝ Հայկարամ Նահապետյանի

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՍատանայի հետ ընկերացած գրողը. Բուլգակովի մասին
Հաջորդ հոդվածըՕրվա երգը․ Dorians. «Ես կուլամ»
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: