Սատանայի հետ ընկերացած գրողը. Բուլգակովի մասին

Սատանայի հետ ընկերացած գրողը. Բուլգակովի մասին

539
Կիսվել
«Վարպետն ու Մարգարիտան» հանճարեղ վեպի հեղինակը հաճախ էր լինում Մեծ թատրոնում: Հայտնի է, որ նրա սիրած օպերան էր «Ֆաուստը»: Մի անգամ նա թատրոնից վերադառում է ճնշված: Պատճառը «Բաթում» պիեսն էր, որի վրա Բուլգակովը նոր էր սկսել աշխատել: Պիեսը Ստալինի մասին էր: Համաձայնելով գրել նրա մասին` Միխայիլ Աֆանասյևիչը իրեն նմանեցրել էր Ֆաուստին, որ վաճառել էր հոգին սատանային:
1937 թվականին Պուշկինի մահվան 100 տարվան նվիրված մրցույթ էր կազմակերպվել: Պետք է գրողի մասին պիեսներ ներկայացվեին: Այլ գործերի շարքում էր Բուլգակովի պիեսը ևս: Այն մնացածից տարբերվում էր նրանով, որ չկար գլխավոր հերոսը` Պուշկինը: Ըստ հեղինակի` նրա դերակատարի հայտնվելը բեմին անճաշակություն կլիներ:
«Վարպետն ու Մարգարիտան» վեպի հերոսներից մեկի` Բեգեմոտ կատվի նախատիպը հեղինակի նույնանուն սև շունն է: Ասում են` շունը շատ խելացի և հավատարիմ էր:
Իսկ ահա մյուս հերոսի` Վոլանդի մասին շատ ուսումնասիրություններ կան: Այդ հերոսը իր անունը ստացել է Գյոթեի պոեմից: Վոլանդ անունը միայն մեկ անգամ է հնչում «Ֆաուստ»-ում: Մեֆիստոֆելը հրամայում է չար ուժերին մի կողմ անցնել, քանի որ ինքն է գալիս («Ազնվական Վոլանդն է գալիս»): Հին գերմանական գրականության մեջ սատանային նաև Ֆալանդ էին կոչում: Այն նույնպես հանդիպում է վեպում, երբ վարյետեի աշխատողները փորձում են հիշել կախարդի անունը.
«…Միգուցե Ֆալա՞նդ»:
Կազմեց՝ Մարի Ռաֆյանը

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն