Կառավարման բիհեյվորիզմի տեսությունը և հիմնական դրույթները

Կառավարման բիհեյվորիզմի տեսությունը և հիմնական դրույթները

468
Կիսվել
20-րդ դարի սկիզբը նշանավորվեց բիհեյվորիզմի տեսության առաջացմամբ և զարգացմամբ, ինչն արդյունք էր ֆիզիոլոգիական հոգեբանության անհաջող փորձերի: Բիհեյվորիզմի տեսության կամ վարքային հոգեբանության առարկան պահվածքն է, վարքագիծը: Բիհեյվորիստների կարծիքվ, իմանալով ներգործող ազդակների բնույթը և հաշվի առնելով փորձարկվողի անցյալի փորձը, հնարավոր է ուսումնասիրել ուսուցման գործընթացները, նոր վարքագծի ձևավորումը՝ առանց ֆիզիոլոգիական մեխանիզմների մանրամասն ուսումնասիրության:
Բիհեյվորիզմը հոգեբանական խոշոր ուղղություններից մեկն է: Համաձայն բիհեյվորիզմի տեսության՝ մարդ իր ծննդյան պահին ունի մի քանի վարքագծային կառուցվածքներ, որոնց հիման վրա էլ ձևավորվում են  ավելի բարդ գործընթացներ: Հաջող ռեակցիաները ամրապնդվում են և միտում ունեն կրկնվելու՝ «Ազդեցության օրենք»:  Ռեակցիաների ամրապնդումը ենթարկվում է «վարժվելու օրենքին», այսինքն՝ միևնույն ազդակների նկատմամբ միևնույն ռեակցիաների կրկնությունը հանգեցնում է ավտոմատ ռեակցիայի:
Բիհեյվորիզմը (անգլերեն behavior-վարքագիծ բառից) ամերիկյան հոգեբանության առաջատար ուղղություններից մեկն է և մեծ ազդեցություն ունի մարդուն ուսումնասիրող գիտություններում: Բիհեյվորիզմի հիմքում մարդու և կենդանիների վարքագծի՝ որպես արտաքին ազդակների նկատմամբ շարժողական, խոսքային և էմոցիոնալ արձագանքի ուսումնասիրումն է: Առաջացել է 19-20-րդ դարերում՝ կենդանիների հոգեբանության փորձարարական ուսումնասիրությունների արդյունքում: Քանի որ այդ հետազոտություններում չէր կարող օգտագործվել ինքնավերահսկման մեթոդը, ինչը գերակշռող է մարդու հոգեկանն ուսումնասիրելիս, մշակվեց փորձարարության մի մեթոդ, որը հիմնված էր կենդանիների նկատմամբ կառավարվող ազդակների օգտագործման և կենդանիրի՝ այդ ազգդակների նկատմամբ ունեցած ռեակցիայի վրա: Այդ մեթոդը օգտագործվեց նաև մարդկանց հոգեկանն ուսումնասիրելու համար: Այստեղից էլ բխում է բիհեյվորիզմի հիմնական սկզբունքը. հոգեբանությունը պետք է ուսումնասիրի   մարդու վարքագիծը և ոչ թե գիտակցությունը: Վարքգիծն էլ ազդակի և համապատասխան ռեակցիայի համադրությունն է :
Բիհոյվորզիմի հիմանդիրը համարվում է Է. Թորնդայկը, իսկ այդ տերմինն առաջին անգամ օգտագործվել է Ջ. Ուոտսոնի կողմից:
Բիհեյվորիզմը հրաժարվում է մարդու սուբյեկտիվ «աշխարհը» որպես հոգեբանության ուսումնասիրության առարկա ընդունելուց՝ դրա փոխարեն առաջարկելով անհատի վարքագծի ուսումնասիրությունը՝ ծննդյան պահից մինչև մահ: Վարքագծի մեջ են ներառվում արտաքին աշխարհի առաջացրած բոլոր ռեակցիաները, որոնք կարելի է ուսումնասիրել անզեն աչքով կամ էլ հատուկ սարքերի միջոցով: Բիհեյվորիզմի մեթոդաբանության շրջականերում առաջարկվում են օբյեկտիվ ուսումնասիրության և փորձարարության մեթոդները, որոնց միջոցով ուսումնասիրվում է խթան-ազդակ կապը՝ նպատակ ունենալով կանխատեսել ուսումնասիրության սուբյեկտի վարքագիծը և վերջինիս կառավարումը: Գնահատելով շրջապատը՝ որպես ազդակների կոնֆիգուրացիա՝ բիհեյվորիստները եկան այն եզրակացության, որ պահվածքը արտաքին ազդակների մի համալիր է: Համաձայն այս մեկնաբանության՝ անհատը ղեկավարվում է միայն արտաքին հանգամաքների միջոցով, այսինքն՝ միջավայրն ակտիվ համակարգ է, իսկ մարդը՝ ռեակտիվ:
Ըստ բիհեյվորիստների՝ վարքագծի վրա ազդում են մի կողմից այն ազդակներն ու իրավիճակները, որոնք նախորդում են պահվածքին, մյուս կողմից էլ այն արդյունքներն ու հետևանքները, որոնք արդյունք են դառնում տվյալ վարքագծի: Դրանք կարող են ինչպես ճնշել որոշակի արարքներ, այնպես էլ հրահրել դրանց:
Մեր օրերում նորաձև է դարձել կազմակերպչական փոփոխությունների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելը: Դա բացատրվում է նրանով, որ մի շարք կազմակերպություններում կատարված տեխնիկական և միջավայրային փոփոխությունները հանգեցնում են համապատասխան կազմակերպչական փոփոխությունների: Հարց է առաջանում, թե ինչպես պետք է կատարվեն կառուցվածքային վերափոխման, աշխատանքի գրավչության, աշխատողների՝ կազմակերպության կառավարմանը մասնակցելու փոփոխությունները: Որոշ կազմակերպություններ հատուկ հաստիքի աշխատողներ ունեն, ովքեր զբաղվում են փոփոխությունների համար պայմաններ ստեղծելով: Այդ աշխատակիցները մասնագիտանում են մի ոլորտում, որը կոչվում է «կազմակերպության զարգացում»: Բարձրագույն ղեկավար մարմնի օգնությամբ նրանց ջանքերն ուղղվում են ստորաբաժանումներում համակարգային փոփոխությանը՝ օգտագործելով բիհեյվորիզմի գաղափարը և նպատակ ունենալով բարձրացնել տվյալ կազմակերպության գործունեության արդյունավետությունը:
Կազմակերպության կառավարիչ մասնագետներից չի պահանջվում աշխատակազմին ներկայացնել խնդրի լուծման պատրաստի  լուծումներ, սակայն նրանք պետք է օգնեն աշխատակիցներին այդ լուծումները մշակելիս և կատարյալ կազմակերպություն ստեղծելիս:
Որոշ կազմակերպությունների «Կազմակերպության կառավարման» ստորաբաժանումները սահմանափակում են իրենց գործունեությունը՝ բավարարվելով միջանձնային հարաբերությունները կարգավորելով, սակայն որոշ կազմակերպություններ էլ փորձում են փոփոխել աշխատիկցների վարքը՝ փոփոխության ենթարկելով կազմակերպության կառուցվածքը: Գիտնականներից ոմանք շեշտում են ուսուցման դերը աշխատակիցների վարքի փոփոխման գործում, իսկ ոմանք էլ հակված են ուշադրություն դարձնել իրավիճակային գործոններին, օրինակ՝ կազմակերպության կառուցվածքի վերակազմակերպում, նպատակների և արտադրողականության փոփոխություն:
Այսպիսով, կարող ենք ասել, որ բիհեյվորիզմի դրույթներն են՝
  • մարդու աշխատանքային վարքը հնարավոր չէ ո՛չ լիովին ըմբռնել, ո՛չ էլ լիարժեքորեն կառավարել, եթե սահմանափակվենք «տնտեսական մարդու» հայեցակարգով,
  • մարդը նախևառաջ սոցիալական էակ է և կողմնորոշված է խմբային վարքագծի չափանմուշներին,
  • աշխատանքային խումբը ոչ թե մեկուսացված անհատապաշտների խառնակույտ է, այլ բարդ սոցիալական միկրոաշխարհ,
  • խմբային գործոնները կարող են ավելի վճռորոշ լինել՝ որպես անձի վարքի կարգավորիչ, քան տնտեսական գործոնները։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն