«Կտոր մը երկինք» ֆիլմը

«Կտոր մը երկինք» ֆիլմը

346
Կիսվել
«Կտոր մը երկինք » ֆիլմը նկարահանվել է 1980 թվականին` Վահան Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքի հիման վրա։ Ֆիլմի ռեժիսորը Հենրիկ Մալյանն է, սցենարի հեղինակը` Ստեփան Ալաջաջյանը, իսկ երաժշտության հեղինակը` Տիգրան Մանսուրյանը։
Ֆիլմը պատմում է Խարբերդում մեծացող որբ Թորիկի մասին, ով մեծանում է Մորաքրոջ և նրա արհեստավոր ամուսնու խնամքի տակ։ Գալիս է Թորիկի ամուսնանալու ժամանակը, սակայն նրան ոչ ոք չի ուզում աղջիկ տալ։ Թորիկը ընկերոջ հորդորով այցելում է հասարակաց տուն և սիրահարվում այնտեղի աղջիկներից մեկին ու ամուսնանում նրա հետ։ Քաղաքը չի կարող ներել նրան, սակայն երիտասարդը հանուն իր երջանկության վճռականություն և համարձակություն է ցուցաբերում։
Ֆիլմը շնչում է բարությամբ և սիրով։ Չնայած հասարակության կողմից անընդունելի է ֆիլմի՝ հասարակաց տնից հարս բերելու գաղափարը, սակայն այն լայն տարածում է գտել և մեծ հաջողության հասել:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն