Թե ինչպես է Նիկոլայ Գոգոլը այրում սեփական ձեռագրերը

Թե ինչպես է Նիկոլայ Գոգոլը այրում սեփական ձեռագրերը

410
Կիսվել
Վերջին շրջանում շատ հաճախ եմ անդրադարձ կատարում հայտնի գրողների հոգեկան խանգարումներին։ Եթե սկսում ես խորն ուսումնասիրել գրողների ապրած կյանքը, ապա տեսնում ես, որ հանճարների մեծամասնությունն ունեցել է հոգեկան շեղումներ ու տարօրինակություններ։ Այս անգամ հայացք կնետեմ Նիկոլայ Գոգոլի հոգեկան շեղումներին ու տարօրինակություններին։
Ռուս գրողը տառապում էր շիզոֆրենիայով և անընդհատ կրկնվող փսիխոզի նոպաներով։ Գոգոլն ունենում էր ինչպես տեսողական, այնպես էլ ձայնային հալյուցինացիաներ։ Հայտնի փաստ է այն, որ Գոգոլը կարծում էր, թե իր օրգանները խառն են տեղադրված։
1852 թվականին տիֆից մահանում է Գոգոլի մտերիմ ընկերուհին՝ Եկատերինա Խոմյակովնան, ում մահն էլ խորը ազդեցություն ու հետք է թողնում Գոգոլի հոգեկան աշխարհի վրա։ Նա պարբերաբար խոսում է մահվանից վախենալու մասին և սկսում է անընդհատ աղոթել։
Գրողը հրաժարվում է ուտել, բողոքում է թուլությունից և հայտարարում, որ ինքը մահացու հիվանդ է։ Բժիշկները, իհարկե, նրա մոտ ոչ մի մահացու հիվանդություն չեն հայտնաբերում։ Փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերը հերթական նոպայի ժամանակ գրողն այրում է իր ձեռագրերի մի մասը։ Գոգոլի վիճակն օրեցօր ավելի է վատանում։ 1852 թվականի փետրվարի 21-ին Գոգոլը կնքում է իր մահկանացուն։ Մահվան ստույգ պատճառը մինչ օրս էլ ճշտված չէ։ Որոշ մասնագետներ կարծում են, որ պատճառը սնդիկի թունավորումն է. վարկած կա, որ ինքնասպանություն է, բայց ավելի հավանական վարկածը գրողի ֆիզիկական և հոգևոր մաշվածությունն է հոգեկան խանգարումից։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըThirty Seconds to Mars
Հաջորդ հոդվածըՍերգեյ Փարաջանով
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: