Մամուլի տեսություն․ դեկտմեբերի 1

Մամուլի տեսություն․ դեկտմեբերի 1

308
Կիսվել

Սերգեյ Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարարը «թաքուն» ա՞յց է կատարել Հայաստան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ըստ շրջանառվող տեղեկությունների, նախօրեին գտնվել է Հայաստանում:
Նշվում է նաև, որ ՌԴ նախարարի այցելությունը Հայաստան «թաքուն» է պահվում հանրությունից ու որեւէ մեկի համար պարզ չէ, թե ինչն է եղել նախարարի այցելության նպատակը: ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեցին ՌԴ ՊՆախարարի այցելության լուրը՝ հավելելով, որ եթե նման հանդիպում լիներ, լրատվամիջոցներն այդ մասին կիմանային»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

ԳյուղամթերքԹուրքական գյուղմթերքների՝ ՌԴ ներմուծման դադարեցումն աշխուժություն է մտցրել հայաստանյան գյուղերում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Թուրքական գյուղմթերքների Ռուսաստան ներմուծման դադարեցումն աշխուժություն է մտցրել հայաստանյան գյուղերում։ Երեկ տեղեկացանք, որ «Սպայկա» ընկերությունն Արարատի մարզի Մասիսի շրջանի որոշ գյուղերի ջերմոցների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել լոլիկն անհամեմատ թանկ գներով մթերելու վերաբերյալ։ Անցած տարի այս շրջանում լոլիկի գինը 500-800 դրամ էր, մինչդեռ այս տարի կարող է հասնել մինչև 2-3 հազարի։ Ի դեպ, արդեն մի քանի օր է, ըստ լուրերի, թուրքական բեռնատարները՝ պոմիդոր բարձած, կանգնած են Վրաստանում և չեն կարողանում մուտք գործել ռուսական շուկա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

գումար

Հարազատների ուղարկած միջոցներով ապրող Հայաստանի բնակիչներն այս տարի «աղքատացել» են կես միլիարդ դոլարի չափով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի՝ երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հոկտեմբերին ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկած ոչ առևտրային տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել Է 80 մլն 12 հազար դոլար՝ անցած տարվա 133 մլն 479 հազար դոլարի դիմաց։ Զուտ ներհոսքը դա Հայաստան եկած և մեր երկրից արտերկիր փոխանցված գումարների տարբերությունն Է։ Ընդհանուր այս տարվա տասն ամիսներին ոչ առևտրային տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել Է 743 միլիոն 566 հազար դոլար, անցած տարի այդ թիվը եղել Է մեկ միլիարդ 203 մլն 733 հազար դոլար։
Այսինքն՝ ընթացիկ տարում՝ հունվար-հոկտեմբերի ժամանակահատվածում, անցած տարվա հետ համեմատ բանկային փոխանցումներով Հայաստան եկած ոչ առևտրային տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել Է 460 մլն 167 հազար դոլարով։ Բերված տվյալները վկայում են, որ արտերկրում բնակվող իրենց հարազատների ուղարկած միջոցներով ապրող Հայաստանի բնակիչներն այս տարի «աղքատացել» են կես միլիարդ դոլարի չափով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն