Գեորգի Գյուրջիևի մտքերից

Գեորգի Գյուրջիևի մտքերից

818
Կիսվել
  • Իրականում մարդը չի կարող օգնել մեկ ուրիշին, ձեռք մեկնել նրան, քանի որ նա նույնիսկ ինքն իրեն չի կարող օգնել:
  • Առաջնահերթ դուք պետք է մտածեք ձեր մասին, ամբողջ ուժով բարձրացնեք, գնահատեք ինքներդ ձեզ: Դուք պետք է էգոիստ լինեք: Էգոիզմը դեպի ալտրուիզմն ու քրիստոնեությունը տանող ճանապարհի առաջին փուլն է:
  • Մարդու կյանքի ընթացքում անհատականությունը ձևավորվում է բացառապես նրանից, ինչ նա լսում է, և նրանից, ինչ նա կարդում է:
  • Եթե մարդն ունի առողջ մտածողություն և տրամաբանություն, ապա յուրաքանչյուր գործողություն կարող է փոխել նրա կարծիքն ու կամքը:
  • Երբ մենք ձերբազատվում ենք որևէ ազդեցությունից, դառնում ենք մեկ այլ ազդեցության ստրուկը:
  • Մենք միշտ ծախսում ենք ավելի շատ էներգիա, քան անհրաժեշտ է. մենք լարում ենք մկաններ, որոնք անհրաժեշտ չեն աշխատանքի համար, մենք թողնում ենք, որ մտքերը պտտվեն,  մենք արձագանքում ենք ավելորդ զգացմունքներով: Թուլացրեք մկանները. օգտագործեք միայն նրանք, որոնք անհրաժեշտ են: Զսպեք մտքերը և մի արտահայտեք զգացմունքները, երբ դա չեք ուզում: Թող ձեզ չանհանգստացնեն արտաքին ազդեցությունները, քանի որ դրանք անվնաս են. մենք ինքներս ենք մեզ թույլ տալիս վիրավորված զգալ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն