«Վերջին տարիներին մեզանում նկատվում է, որ արվեստաբաններն ու գրաքննադատները հանճար-հանճար են խաղում»․...

«Վերջին տարիներին մեզանում նկատվում է, որ արվեստաբաններն ու գրաքննադատները հանճար-հանճար են խաղում»․ Մարտիրոս Սարյան

296
Կիսվել

«Հանճարներ կամ տաղանդներ հայտնագործելու կամ մինոր ու մաժոր տոներով գովասանքներ շռայլելու տենդով ախտահարված են լինում այն արվեստաբանները, գրաքննադատները, որոնք արվեստից ընդհանրապես ոչինչ չեն հասկանում, քիչ բան են հասկանում կամ գեղարվեստական գործը ընկալում են սիրողական տարերայնությամբ։ Իսկ այդ կարգի արվեստաբան ու քննադատ կոչվածները, բացի վնասից, ոչինչ չեն բերում արվեստի ու գրականության հին ու նոր արժեքները կիրթ ձևով զննելու, գնահատելու և հասարակական ճաշակը հղկելու կարևոր ասպարեզին։ Չունենալով, հաճախ, անհրաժեշտ գիտելիքներ, պրոֆեսիոնալ հմտություն, արվեստի սուր զգացողություն և, առհասարակ, ստեղծագործական խառնվածք, նրանք կա՛մ շատ արագ ենթարկվում են հրապարակում գոյություն ունեցաղ որևէ նախապաշարմունքի ազդեցության և, անցյալի նշանավոր արվեստագետների դարավոր մեծարանքով բթացած, չեն նկատում իրենց կողքին ապրող իրո՛ք տաղանդավոր ստեղծագործողին, կա՛մ էլ, իրենց նախապաշարմունքի կուրությունից ազատ մարդ համարելով, սկսում են գովաբանել հա՛ գովաբանել սովորական շնորհք ունեցող մեկին և, որ ավելի վատ է, տաղանդավորին երկինք հասցնել ու հանճար հայտարարել»։

Վիլհելմ Մաթևոսյան․ «Զրույցներ Սարյանի հետ»․ Սարգիս Խաչենց, Երևան 2002 թվական

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն