«Սպառնալի, սոսկալի է առաջիկայում սպասվող ծերությունը»․ Նիկոլայ Գոգոլ

«Սպառնալի, սոսկալի է առաջիկայում սպասվող ծերությունը»․ Նիկոլայ Գոգոլ

240
Կիսվել

Եվ այս աստիճան ոչնչությա՜ն, մանրությա՜ն, գարշելիությա՜ն կարողացել է հասնել մարդը, կարողացել է փոխվե՜լ այսչափ։ Եվ նմա՞ն է սա ճշմարտության։ Ամե՛նը նման է ճշմարտության, ամե՛ն ինչ կարող է պատահել մարդուն։ Այսօրվա կրակոտ պատանին սարսափով ետ կցատկեր, եթե նրան ցույց տային ի՛ր իսկ պատկերը ծերության ժամանակ։ Հետնե՛րդ վերցրեք քնքուշ պատանեկան հասակն անցնելիս դեպի դաժան այրական հասակը, հետնե՛րդ վերցրեք մարդկային բոլոր զգացումները, մի՛ թողեք դրանք ճանապարհին, չեք կարող վերցնել հետո։ Սպառնալի, սոսկալի է առաջիկայում սպասվող ծերությունը, և ոչինչ չի տալիս ետ ու վերադարձ։ Գերեզմանը գթառատ է նրանից․ գերեզմանի վրա գրվում է «Այստեղ մարդ է թաղված»։ Սակայն ոչինչ չես կարող կարդալ անմարդկային ծերության դառն, անզգա դեմքի վրա։

Հատված՝ «Մեռած հոգիներ» վեպից։

Թարգմանությունը՝ Կ․ Մկրտչյանի

«Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1982 թվական։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն