«Սովորական պոռնիկին»․ Ուոլթ Ուիթմեն

«Սովորական պոռնիկին»․ Ուոլթ Ուիթմեն

430
Կիսվել
Եղիր զո՜ւսպ և եղիր անկաշկա՛նդ ինձ հետ, ես Ուոլթ Ուիթմենն եմ,
շռայլ և առողջ, ինչպես բնությունը,
Քանի դեռ արևը քեզ չի բացասել, ես չեմ բացասի քեզ,
Քանի դեռ ջրերը շողշողում են քեզ համար և
տերևները սոսափում են քեզ համար,
իմ բառերն էլ քեզ համար կշողշողան և կսոսափեն։
Աղջի՛կս, ես ժամադրվում եմ քեզ հետ
և պատվիրում լինել պատրաստ՝
արժանավայել ինձ դիմավորելու,
Պատվիրում եմ մնալ համբերատար և գեղեցիկ, մինչև այցելեմ։
Իսկ մինչ այդ, ողջունում եմ քեզ բազմանշանակալից
մի հայացքով,
որպեսզի դու ինձ չմոռանաս։
Թարգմանությունը՝ Սամվել Մկրտչյանի

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՍլավիկ Չիլոյան․ բանաստեղծություններ
Հաջորդ հոդվածըՀերման Հեսսե | Սիդհարթա
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: