«Սարդերը»․ Բորիս Վիան

«Սարդերը»․ Բորիս Վիան

277
Կիսվել
Տներն այն, ուր երեխաներն են մեռնում
Ներս են մտնում միշտ չափազանց ծեր մարդիկ
Նստոտում են նախասենյակում նրանք
Ցուպերն իրենց սև ծնկների արանքում
Լսում են լուռ գլխով անում խորիմաստ։
Հենց հազում է երեխան ողջ թոքերով
Նրանք սիրտն են իրենց չանչում ձեռքերով
Ձեռքեր նման դեղին ու մեծ սարդերի
Պատռվում է հազն անկյունում սենյակի
Ինչպես թրջված դժգույն թիթեռ վեր թռչում
Եվ բախվում է առաստաղին ծանր խիստ։
Նրանց դեմքին ինչ-որ ժպիտ կա տարտամ
Իսկ երեխան դադարում է հազալուց
Եվ սարդերն այն դեղնավուն ու հսկա
Թափվում են ցած և հանգչում են դողալով
Նրանց կարծր ծնկների մեջ սեղմված
Փայլուն ու կոկ գլուխներին ցուպերի։
Եվ այնուհետ երբ մեռնում է երեխան
Նրանք ելնում ու գնում են մի այլ տեղ․․․․
Թարգմանությունը՝ Սլավիկ Չիլոյանի

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն