Սալվադոր Դալիի հեղաշրջումն ու «Զամբյուղով հաց» կտավը

Սալվադոր Դալիի հեղաշրջումն ու «Զամբյուղով հաց» կտավը

261
Կիսվել

«Զամբյուղով հաց» կտավը պատկանում է իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի վրձնին։ Նկարել է 1945 թվականին։ Գտնվում է Դալիի թատրոն-թանգարանում՝ Ֆիգերասում։ Մուգ ֆոնի վրա կարծես ժամանակը կանգ է առել, աշխարհ է վերադառնում այն նույն հացը, որը նկարել է Դալին քսան տարի առաջ։ Ընդ որում, Դալիի ոճային կայուն ցանկությունների շնորհիվ չփչացող այդ հացը իր երկրորդ գոյության պահին դարձել է ավելի կատարյալ։
1941 թվականին Դալին հայտնեց, որ հակված է «դառնալ դասական»: Այդ հեղաշրջումը պայմանավորել էր իտալական Վերածննդի դարաշրջանի նկարիչների ստեղծագործությունների ուսումնասիրությունը, և, ամենայն հավանականությամբ, արտացոլում էր նրա այն զգացողությունը, որ սեփական հոգեկան կենսագրությունը՝ որպես սյուժեի աղբյուր, արդեն սպառված է։ Այդ ժամանակից սկսած՝ որպես ներշնչանքի աղբյուր՝ Դալին ավելի հաճախ է դիտարկում արտաքին աշխարհը։ Ի տարբերություն ժամանակակից արվեստի մյուս պիոներների՝ Դալիի նկարները միշտ խնամքով են իրականացվում, և 1940-ական թվականներին նրա ոճը ավելի շատ մոտեցավ նախորդ դարի ակադեմիական իդեալին, որը ընկալվում էր որպես պայքարելու պատրաստ հնաոճ։ Ավանդույթի ուժը, որը նկարչի համար մեծ նշանակություն ուներ, արտահայտվել է նաև այս պարզ կտավում, որտեղ հացը և զամբյուղը կարծես ներսից լուսավորված են և տարածվում են մթության մեջ։ Ըստ էության, այս միջոցը գրավել է նկարչի ուշադրությունը, քանի որ նման է իր սիրելի իսպանական նկարիչների՝ Վելասկեսի և Սուրբարանի նկարներին։ Այն նաև նախանշում է Դալիի հետաքրքրությունը կրոնական թեմաներով, որը սկիզբ առավ 1950-ական թվականներից։

«Զամբյուղով հաց»․ Նկարել է 1945 թվականին

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն