«Հնդկացիներից մեկի հոգին կամ միգուցե նրանցից մի քանիսի հոգիները մտան իմ ուղեղի...

«Հնդկացիներից մեկի հոգին կամ միգուցե նրանցից մի քանիսի հոգիները մտան իմ ուղեղի մեջ»․ Ջիմ Մորիսոն

395
Կիսվել

1947 թվականին Ջիմ Մորիսոնը անապատում ականատես եղավ ավտովթարի, որի ժամանակ զոհվել էին տեղացի հնդկացիներ։ Այդ ժամանակ նա 4 տարեկան էր։ Այս պատահարի մասին Մորիսոնը գրել է երկու երգ, որոնցից մեկը՝ «Peace Frog»-ը ձայնագրվել է Morrison Hotel ալբոմում 1970 թվականին իսկ մյուսը՝ «Ghost Song»-ը An American Prayer ալբոմում 1978 թվականին։ Մորիսոնը միշտ փաստում էր, որ այդ ժամանակ հնդկացիներից մեկի հոգին մտավ իր մեջ, և այդ կերպով նա ևս դարձավ հնդկացի։ Ահա նրա սեփական խոսքերը տվյալ պատահարի մասին։

«Ես, մայրս, հայրս, տատիկս ու պապիկս այդ օրը ավտոմեքենայով ընթանում էինք անապատի միջով, արշալույսին մենք ականատես եղանք ավտովթարի, որում տուժել էին հնդկացիներ: Ես չգիտեմ, թե ինչ էր իրականում կատարվել, բայց այնտեղ կային հնդկացիներ, որոնք ցրված էին ամբողջ խճուղով, և նրանք արյունաքամ էին լինում: Եվ մենք կանգնեցրինք մեր ավտոմեքենան: Դա իմ առաջին շփումն էր մահվան հետ: Ես կարծեմ 4 տարեկան էի … երբ տեսա բոլոր այդ կարմիր կաշիները, որոնք արյունաքամ էին լինում ճանապարհի վրա: Երբ մենք կանգնեցրեցինք ավտոմեքենան, ես մնացի ներսում կանանց հետ: Ես չգիտեմ` ես խելագար եմ թե ոչ, սակայն ես զգում էի որպես երեխա, որպես ծաղիկ, որի կոկոնը վար ու վեր է անում քամու ներքո, որ ես չեմ ցանկանում ետ նայել: Բայց հիմա, երբ ես մտածում եմ այդ դեպքի մասին, հավանական եմ համարում, որ այդ հնդկացիներից մեկի հոգին կամ միգուցե նրանցից մի քանիսի հոգիները մտան իմ ուղեղի մեջ: Ես նստած էի այնտեղ և գիտեի, որ ինչ որ բան է կատարվում, որովհետև ես կարողանում էի թափանցել իմ շուրջը գտնվող մարդկանց հույզերի մեջ: Ես մտածում էի, որ նրանք ծանր մարդիկ էին, որովհետև նրանք են իմ ծնողները, իմ տատիկն ու պապիկը և ամեն ինչ ապահով է: Եվ հանկարծ ես հասկացա, որ նրանք պարզապես փոքրիկ սարսուռներ էին, որոնք գոռում էին իրականության դեմքին: Եվ որ նրանք այլևս չէին հասկանում, թե ինչ է կատարվում, ինչպես ես էի հասկանում: Դա առաջին անգամն էր, որ ես վախ զգացի»։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն