«Ուշ գիշեր»․ Պիեր Ռըվերդի

«Ուշ գիշեր»․ Պիեր Ռըվերդի

180
Կիսվել
Գիշերի մեջ լուծվող գույն։
Սեղանի շուրջ նստած մարդիկ
Եվ բաժակներ երկարավուն։
Դատարկըվող մի սիրտ է լամպը վառվող։
Արդեն տարբեր է տարին։
Մի նոր կնճիռ․
Խորհել էիք նրա մասին։
Լուսամուտից ներս է հոսում մի կապտավուն քառանկյուն։
Դուռն ավելի է մտերմիկ։
Մի անջատում։
Զղջում, ոճիր։
Ընկնում եմ ես, մնա՜ք բարով։
Ինձ թևեր են գրկում քաղցրիկ անկյունում։
Խմողներին տեսնում եմ ես աչքի ծայրով։
Չեմ հանդգնում շարժվել տեղից։
Ոտքի վրա եմ միայն ես։
Սեղան է կլոր,
Հիշողությունս նույնպես․-
Ծանոթ մարդիկ են բոլոր,
Նույնիսկ նրանք, ովքեր արդեն մեկնեցին։
Թարգմանությունը՝ Ա․ Ալիքյանի

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԻնչպե՞ս խնայել 21-րդ դարում
Հաջորդ հոդվածըՎլադիմիր Նաբոկով-Ֆրանց Կաֆկա. «Կերպարանափոխությունը»
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: