«Նրա համար սոճու դագաղ պատվիրեցեք, որովհետև կաղնու դագաղը նրա համար թանկ կլինի»․...

«Նրա համար սոճու դագաղ պատվիրեցեք, որովհետև կաղնու դագաղը նրա համար թանկ կլինի»․ «Շինելը»․ Նիկոլայ Գոգոլ

197
Կիսվել

Հենց հետևյալ օրը նա հիվանդ էր ուժեղ ջերմախտով։ Պետերբուրգյան կլիմայի մեծահոգի օժանդակության շնորհիվ հիվանդությունն ավելի արագ ընթացավ, քան կարելի էր սպասել, ու երբ եկավ բժիշկը, ապա նա, շոշափելով զարկերակը, ուրիշ ոչինչ չգտավ անելու, բացի այն, որ պատվիրեց ջերմաթրջոց դնել, հենց միայն նրա համար, որ հիվանդը չմնա առանց բժշկության բարերար օգնության․ սակայն հենց այստեղ էլ հայտարարեց, որ մեկուկես օրից հետո անպայման կգա նրա վերջը։ Այնուհետև դիմեց տանտիրուհուն և ասաց․ «Իսկ դուք, տիրուհի, էլ իզուր տեղը ժամանակ մի կորցրեք, հիմա ևեթ նրա համար սոճու դագաղ պատվիրեցեք, որովհետև կաղնու դագաղը նրա համար թանկ կլինի»։ Արդյոք Ակակի Ակակիևիչը լսե՞ց իր համար ճակատագրական այդ խոսքերը, իսկ եթե լսեց էլ, արդյոք դրանք իր վրա ցնցող ազդեցություն գործեցի՞ն, արդյոք նա ցավե՞ց իր թշվառ կյանքի համար,- այդ բնավ հայտնի չէ, որովհետև նա շարունակ զառանցանքի ու տաքության մեջ էր գտնվում։

Հատված՝ «Շինելը» պատմվածքից

Թարգմանությունը՝ Հ․ Մազմանյանի

«Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1982 թվական։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն