«Ձանձրույթն ու անտարբերությունն անցան, ինձ զգում եմ սկյութացու կարգավիճակում, և ամեն ինչ...

«Ձանձրույթն ու անտարբերությունն անցան, ինձ զգում եմ սկյութացու կարգավիճակում, և ամեն ինչ նոր է ու հետաքրքիր»․ Լև Տոլստոյ

247
Կիսվել

1862 թվականի մայիսին Լև Տոլստոյը, որ տառապում էր ընկճախտից, բժիշկների խորհրդով մեկնեց Սամարայի նահանգի բաշկիրական Կարալիկ ֆերման, որպեսզի բուժվի այն ժամանակ նոր և մոդայիկ կումիսաբուժության մեթոդով։ Սկզբնապես նա պատրաստվում էր գնալ Սամարայից ոչ հեռու գտնվող Պոստնիկով կումիսաբուժարան, սակայն, իմանալով, որ այդ նույն ժամանակ այնտեղ են գալու բազմաթիվ բարձրաստիճան չինովնիկներ (բարձրաշխարհիկ հասարակություն, որին երիտասարդ կոմսը տանել չէր կարողանում), ուղղվեց դեպի բաշկիրական Կարալիկ քոչվորական գյուղակը, որ գտնվում էր Կարալիկ գետի ափին, Սամարայից 130 մղոն հեռավորության վրա։ Այնտեղ Տոլստոյն ապրում էր բաշկիրական վաչկավրանում (յուրտում), սնվում էր գառան մսով, ընդունում էր արևային լոգանքներ, խմում էր կումիս, թեյ, բացի այդ, բաշկիրների հետ շաշկի խաղալով էր զբաղվում։ Առաջին անգամ նա այնտեղ մնաց մեկուկես ամիս։ 1871 թվականին, երբ նա արդեն գրել էր «Պատերազմ և խաղաղությունը», նա կրկին վերադարձավ Կարալիկ՝ առողջության վատթարացման պատճառով։ Իր տպավորությունների մասին նա այսպես է գրել. «Ձանձրույթն ու անտարբերությունն անցան, ինձ զգում եմ սկյութացու կարգավիճակում, և ամեն ինչ նոր է ու հետաքրքիր…Նոր և հետաքրքիր շատ բան կա. և՛ բաշկիրները, որոնք Հերոդոտոսին են հիշեցնում, և՛ ռուս մուժիկները, և՛ գյուղերը՝ սքանչելի հատկապես ժողովրդի պարզությամբ ու բարությամբ»։
Կարալիկով հիացած՝ Տոլստոյն այստեղ կալվածք գնեց և արդեն հաջորդ՝ 1872 թվականի ամառն անցկացրեց սեփական կալվածքում, ողջ ընտանիքի հետ։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը«Ես ծխում եմ նրանց» (հատված)․ Ռաֆի Թադևոսյան
Հաջորդ հոդվածը«Գիշերով թափառում են կույրերը»․ Իոսիֆ Բրոդսկի
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: