«Հոգեհանգիստ, գալիք սերունդ, քո շիրիմին»․ Սլավիկ Չիլոյան

«Հոգեհանգիստ, գալիք սերունդ, քո շիրիմին»․ Սլավիկ Չիլոյան

262
Կիսվել

Հոգեհանգիստ

Ճերմակ ձյունին փաթիլ-փաթիլ
հոգեհանգիստ,
խաբված սրտին մոլեգնությամբ
հոգեհանգիստ
սալահատակի պաղ շիրմին,
հոգիներին անվերադարձ,
մետամորֆոզ հոգիններին
հանգիստ, հանգիստ,
նեկտար բերող կյանքի չարքաշ
մեղուներին
շեկ մազերին՝ սպիտակով,
պարզ աչքերին, սրունքներին
մնաս բարով,
արնաթաթախ մոր արգանդին
հոգեհանգիստ,
հոգեհանգիստ , գալիք սերունդ,
քո շիրիմին,
մարդու նման վառ կապիկին
հոգեհանգիստ ,
և ամպամած և ամպ դարձած
իմ չոր հոգուն
հով երկնքում
հանգիստ, հանգիստ։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն