«Ծովը, ծովը»․ Դեյվիդ Հերբերթ Լոուրենս

«Ծովը, ծովը»․ Դեյվիդ Հերբերթ Լոուրենս

166
Կիսվել

Ծովը քայքայում է այնքա՜ն շատ
և լուսինը ավերում է այնքա՜ն շատ
ավելի, քան մենք գիտենք։
Մի անգամ լուսինը իջնում է ցած
և ծովը տիրում է մեզ․
քաղաքները լուծում է, ինչպես քարաղ,
և շաքարը դուրս վանում կյանքից,
սրբում-տանում է երկաթը, ինչպես մի հին արյան բիծ,
ոսկին մարում է կանաչ մթնշաղում,
և սիրտն է միայն
փայլփլում աղի հաղթարշավի մեջ,
որ կլանել է բոլոր հայտնի գոյերը և ընկղմել այժմ
աղային չգոյության մեջ։
Թարգմանությունը՝ Վահան Մկրտչյանի

«Սահակ Պարթև» հրատարակչություն, 1991 թվական։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն