«Ծաղիկն ու Թիթեռը»․ Վազգեն Գրիգորյան

«Ծաղիկն ու Թիթեռը»․ Վազգեն Գրիգորյան

274
Կիսվել

Ասում են իբրև մեզանից շատ առաջ
Մի բիրտ իշխան էր ապրում աշխարհում
Նա ուներ աղջիկ մի շատ գեղեցիկ
Անչափ գրավիչ քնքուշ մի ծաղիկ։

Շատ հարուստ էր այդ իշխանը հզոր
Նրան հուզում էին միայն տուն ու փող,
Դրա համար էլ նա շատ զայրացավ
Երբ դարերի սրտի գաղտնիքն իմացավ։

Սիրում էր աղջիկը սիրում էր ուժգին,
Աղքատ ու անտուն մի խեղճ տղայի
Տղան էլ սիրում էր աղջկան ուժգին
Եվ նրանք այդ սերը պահում էին գաղտնի։

Հայրը որոշեց պատժել աղջկան
Եվ նրան փակեց իր ապարանքում
Ամրոցի բակում շրջում էր տղան
Անհաս իր սերը ուժգին կարոտում։

Նա չէր հեռանում ամրոցի բակից
Իսկ բերդի այգում աղջիկն էր շրջում
Անհույս կարոտով տղային հիշում
Իր սրտի ցավը վարդերին պատմում։

Ու այսպես անցավ որոշ ժամանակ
Եվ հայրն անտարբեր աղջկա ցավից
Որոշեց նրան տալ հարուստ մեկին
Եվ ծրագրեց մի ճոխ հարսանիք։

Տխուր էր աղջիկը մենակ ու տրտում
Զբոսնում էր այգում խոր ցավը սրտում
Օգնություն հայցում իր ծաղիկներից
Փրկություն ուզում դաժան հոր ձեռքից։

Լսեցին նրան ծաղիկները քնքուշ
Նրան դարձրին մի ծաղիկ անուշ
Եվ այդ օրվանից նա իրենց այգում
Սիրած տղային էր կարոտով հիշում։

Իսկ տղան դիմեց կախարդին դաժան
Մնացած կյանքը նվիրեց նրան
Միայն գեթ մի օր տեսնի աղջկան
Կախարդն էլ թիթեռ դարձրեց նրան։

Եվ տղան մտավ պարտեզն ամրոցի
Բյոր ծաղիկների միջից գտավ սիրածին
Եվ գգվեց ծաղկի քնքուշ թերթերին
Եվ մնաց գգված իր սիրած ծաղկին։

Առավոտ էր լույս երբ արև ծագեց
Թիթեռ տղային կյանքը ավարտվեց
Եվ անշնչացած ընկավ նա գետնին
Գգվեց իր սիրած ծաղկի ցողունին։

Ծաղկի թերթերին արցունք երևաց
Արևի լույսից տխուր շողշողաց
Եվ այդ օրվանից ամեն առավոտ
Ծաղկի թերթերը եղան արտասուք։

Այդպես էլ հիմա ամեն մի թիթեռ
Մի ծաղիկ ունի և մի բույր թեթև
Այդ ծաղկի համար նա կապրի մեկ օր
Եվ այդ մեկ օրն էլ կլինի բախտավոր։

Մեկ օրը կանցնի վայրկյանի նման
Թիթեռները բյուր կանցնեն կգնան
Իրենց հետևից թողնելով միայն
Արցունքով լցված ծաղիկներ համայն։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը«Ժամանակակից հասարակությունը ճնշում է մարդկանց անհատականությունը»․ Կառլ Յասպերս
Հաջորդ հոդվածը«Դասալիքը»․ Բորիս Վիան
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: