«Ոչ տանջանք, ոչ սեր, ոչ թախիծ»․ Իոսիֆ Բրոդսկի

«Ոչ տանջանք, ոչ սեր, ոչ թախիծ»․ Իոսիֆ Բրոդսկի

308
Կիսվել
Ոչ տանջանք, ոչ սեր, ոչ թախիծ,
Ոչ խռովք, ոչ ցավ քո կրծքում,
Կարծես կյանքն է ուսերից անդին,
Եվ միայն կես ժամ կա առջևում:
Դե նայիր, կտեսնես գուցե՝
Նրբանցքում տաքսին է թնդում,
Վանքը շուրջկալած ծառերը
Շրշում են թույլ մանկան վերում:
Եվ ինչ-որ անճանաչ հեռվից
Պատանի պահակն է սուլում,
Անհեթեթ աղմուկը դաշնակի
Գլխիդ վրայով է լողում :
Դու չես հասկանա, շուտ կզգաս,
Թե լավ է, որ հինգ գմբեթին
Եվ այսժամ ապարին դատարկ
Կտակես մի կեսը կյանքիդ:
1962թ․
Թարգմանությունը՝ Աննա Վարդազարյանի

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըՆորայր Ադալյան | Դավայաթաղյան խճանկար
Հաջորդ հոդվածըՖրանսուա Վիյոն՝ գող, մարդասպան և պոետ
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: