«Իմ պայքարը» գրքի տեքստը Ադոլֆ Հիտլերը թելադրել է Էմիլ Մորիսին, երբ նստած...

«Իմ պայքարը» գրքի տեքստը Ադոլֆ Հիտլերը թելադրել է Էմիլ Մորիսին, երբ նստած է եղել Լանսբերգ քաղաքի բանտում

436
Կիսվել

Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» գիրքը համատեղում է ինքնակենսագրական տարրեր ուրվագծելով հեղինակի գաղափարները նացիոնալ-սոցիալիզմի, ռասաների, Գերմանիայի մասին։ Հրատարակվել է 1925 թ.-ին։ Բաղկացած է 720 էջից։ Գրքի առաջին հատորը առաջին անգամ հրատարակվել է 1925 թ.-ի հուլիսի 18-ին, երկրորդ հատորը՝ 1926-ին։ Ի սկզբանե, գիրքը կոչվում էր «4,5 տարվա պայքարը՝ կեղծիքի, հիմարության և վախկոտության դեմ»։ Հրատարակիչը՝ Մարկս Ամաննը, համարելով գրքի վերնագիրը չափազանց երկար, կրճատել է դարձնելով «Իմ պայքարը»։ Հիտլերը գրքի տեքստը թելադրել է Էմիլ Մորիսին, երբ նստած է եղել Լանսբերգ քաղաքի բանտում, իսկ ավելի ուշ՝ Ռուդոլֆ Գեսսին։ Ըստ հրատարկչի, երկրորդ խմբագրության եկամուտները նվիրաբերվել է Կարմիր խաչին։ 1928 թ.-ին գրվել է «Երկրորդ գիրքը»։ Հիտլերի կենդանության օրոք այն լույսի չի տեսել, հետագայում հրատարակվել առաջին գիրքը հետ համատեղ։ Գիրքը արտացոլում է գաղափարներ, որոնց իրականացումը դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Հիտլերը օգտագործել է, այն ժամանակ հանրաճանաչ, «հրեական վտանգի» հիմնական թեզիսները, հրեաների համաշխարհային իշխանության մենաշնորհային գրավման մասին։ Օրինակ՝ պնդվում է, որ միջազգայի լեզուն՝ էսպերանտոն, հրեաների դավադրության մի մասն է։ Բացի այդ, գրքից կարելի է մանրամասնորեն իմանալ Հիտլերի մանկության և, թե ինչպես է ձևավորվել նրա քաղաքական հայացքները։ Ապրելով Ավստրո-Հունգարիայում, նա համեմատականներ է կատարում գերմանական Ազգայնականության և ավստրիական Հայրենասիրության միջև, նախապատվություն տալով առաջինին։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն