«Նա զգաց, թե ինչպես է արյունը հոսում կնոջ արյունատար անոթներում»․ Էդվարդ Մունկի...

«Նա զգաց, թե ինչպես է արյունը հոսում կնոջ արյունատար անոթներում»․ Էդվարդ Մունկի «Վամպիր» կամ «Սեր և ցավ» կտավը

304
Կիսվել

«Վամպիր» ստեղծագործության մեջ Էդվարդ Մունկը նկարել է շիկահեր մի կնոջ, ով գրկել է խոնարհված մի տղամարդու: Տղամարդու դեմքը կնոջ կրծքերին է և միայն կողքից է նա երևում: Կինը շրթունքներով տղամարդու պարանոցն է համբուրում: Այսպիսի սյուժեն երկակի իմաստներով է հանդես գալիս.
Կինը գրկելով՝ մխիթարում է իր սիրեցյալ տղամարդուն
Փորձում է սնվել տղամարդու կենսական ուժերով՝ ինչպես որ արյունածուծ վամպիրները:
Մունկի արվեստի գիտակներն ու հետազոտողները հանգում են այն եզրակացության, որ «Վամպիր» ստեղծագործությունում պատկերված է վառ արտահայտված «Մադոննայի և պոռնիկի» կոմպլեքս-զուգակցությունը և վախը կանացի սկզբի հանդեպ: Ի դեպ այս կոմպլեքսը Էդվարդ Մունկի շատ այլ ստեղծագործություններում է երևում, որի վառ օրինակը համարվում է «Տիրամայրը»:

Մունկի մասին իր հիշողություններում Ռոլֆ Սփենսերը հիշում է հետևյալ խոսքերը, որոնք Մունկը ասել է նոր ամուսանացած ընտանեկան զույգին.

«Նա դարձավ կարծես մի շիլա: Նա պետք է շատ շտապ ազատվեր կնոջ բանտարկող ձեռքերից: Նա կպավ կնոջ կրքերին՝ կինը սարսափելի էր: Իսկ տղամարդու աչքերը դատարկ են, իսկ դեմքը՝ մոխրագույն»: Այս քաղվածքը բավականին մանրամասնորեն նկարագրում է կտավի սյուժեն։ Գոյություն ունի ևս մեկ քաղվածք (Էդվարդ Մունկի օրագրերից վերցված), որը հրապարակել է Մունկի թանգարանի պաշտոնական կայքը: Ըստ կայքի Ռոլֆ Սփենսերի խոսքերը նմանություններ ունեն իրենց քաղվածքի հետ, սակայն տարբերությունները մեծ են՝ այն է. «Նա խոնարհեց գլուխը կնոջ կրքերին: նա զգաց, թե ինչպես է արյունը հոսում կնոջ արյունատար անոթներում: Լսում էր կնոջ սրտի բոլոր զարկերը: Տղամարդը զգաց կնոջ շրթունքների հակումը իր պարանոցին, որի պատճառով ամբողջ մարմնով մեկ դող անցավ ու ծնվեց ցանկասիրություն և տղամարդը կնոջը ավելի մոտ բերեց իրեն»։

«Վամպիր» ստեղծագործության մեջ տղամարդու կերպարի համար որպես բնորդ դարձավ գերմանա-շվեդա-ֆիննական գրող, դրամատուրգ, սցենարիստ Ադոլֆ Պաուլը: Իսկ կինը հատուկ վարձված մի մոդել էր: Ադոլֆ Պաուլը հիշում է, որ նկարի ստեղծման շարժառիթը Մունկի մոտ ինքնաբերական է առաջացել: Նա հիշում է, որի մի անգամ հյուր է գնում Էդվարդ Մունկի մոտ, երբ նկարիչը ստեղծագործում էր. «Նա նկարում էր…մոդելին…կրակե-շիկակարմիր մազերով, որոնք թափվել էին հոլանի ուսերին, կարծես արյուն լինեին: -Կանգնի՛ր,- հրամայեց ինձ Էդվարդ Մունկը,- գնա նրա մոտ ու ծունկի իջիր,- հրամայեց նա,- կախի՛ր գլուխդ նրա դիմաց: -Կինը առաջ եկավ դեպի ինձ և փաթաթվելով՝ շուրթերը բերեց դեպի պարանոցս և վարսերով պարուրեց ինձ: Մունկը սկսեց նկարել և արդյունքում ծնվեց նրա «Վամպիր» ստեղծագործությունը»։

Առաջին անգամ Էդվարդ Մունկի «Վամպիր» ստեղծագործությունը հասարակության համար ցուցադրվեց 1893 թվականի աշնանը՝ «Սեր և ցավ» վերնագրով: Նկարի «Վամպիր» անվանումը պատկանում է Ստանիսլավ Պշիբևսկուն:

Ինչպես Մունկի շատ նկարներ, այնպես էլ «Վամպիր» ստեղծագործությունը բազմաթիվ անգամներ է նկարվել ու վերանկարվել: Նկարիչը կատարել է նաև գրաֆիկական աշխատանքներ այս նկարի հիման վրա: Գոյություն ունի նաև «Վամպիր» ստեղծագործության վիմագրությունը:

1988 թվականի փետրվարին «Վամպիր» ստեղծագործության կրկնօրինակներից մեկը գողացան Մունկի թանգարանից: Սակայն, բարեբախտաբար, այն գտնվեց նույն տարվա մեջ և հետ բերվեց թանգարան:
2008 թվականին այս կտավի 4-րդ՝ ավելի ուշ ստեղծած տարբերակը վաճառքի հանվեց անգլիական Սոտբիս աճուրդի տան կողմից: Արդյունքում այն վայրկյանների ընթացքում վաճառվեց 38.2 միլիոն ամերիկյան դոլարով: Դա այդ պահին Մունկի նկարների համար ամենաբարձր գինն էր։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն