«Աստված կա, բայց մենք արդեն չկանք»․ Եսենինի ու Մայակովսկու վերջին հանդիպումը

«Աստված կա, բայց մենք արդեն չկանք»․ Եսենինի ու Մայակովսկու վերջին հանդիպումը

642
Կիսվել
Քանի որ Մայակովսկին շատ ժլատ էր, Եսենինը ցույց է տալիս նրան իր գրպանում եղած գումարը և առաջարկում միասին մի բան խմել։
-Բայց այս ամենը շուտով այլևս չի լինի,- ասաց Եսնինը։ -Ամեն բան կվերածվի մոխրի։
— Շատ մարդիկ են ծնվել,- քմծիծաղով ասաց Մայակովսկին,- Նրանք իսկական գեղեցկություն են ցանկանալու, այլ ոչ թե այս խորշը։
— Ես երկու օր առաջ նստած էի Տրոցկովի դիմաց, իչպես հիմա Ձեր։ Նա հոգեկան հիվանդ է։ Նրանք բոլորը խնդիրներ ունեն խելքի հետ, Դուք այդպես չեք կարծո՞ւմ։
— Սերգեյ, այդ Դուք չէ, որ պետք է քննադատեք հոգեկան խնդիրներ ունեցողներին։ Ամբողջ Մոսկվան է խոսում, որ Ձեզ բուժում են, և բուժում է ոչ այլ ոք քան Բեխտերևը։
— Մենք տնօրինում ենք բառերը, իսկ նրանք տնօրինում են կյանքեր,- Եսենինը չցանկացավ զարգացնել թեման այդ ուղղությամբ ասաց,- Մեր բանաստեղծություններում մեռնող, պատին դեմ առած, լացող ձին Ռուսաստանն է։
— Դուք գիտեք, որ ես ռուս արիստոկրատ եմ, բայց անտարբեր եմ Ռուսաստանի նկատմամբ։ Ձեր նշած այդ ձին ես ինքս եմ։
— Ես գիտեմ, թե ինչպիսին են ռուս արիստոկրատները։ Նրանց մեծամասնությունը տգետ է ու ծախու։
— Իսկ Դուք գիտե՞ք, որ ես ռուս աղջկանից զավակ եմ ունեցել ԱՄՆ-ում։
— Իսկ ես հույն ընկերուհի եմ ունեցել, Դուք՝ նույնպես։ Բայց ես իմ ընկերուհուն տվել եմ լավ մարդու, իսկ Դուք մինչև հիմա Ձեր ընկերուհու հե՞տ եք։ Բայց նա ախր հրեշավոր տգեղ է։
— Դուք գիտեք, թե ինչ տեղ ունեն ինձ համար ուրիշ կանայք, բայց Լիլիան ուրիշ է։ Նա շատ ուժեղ է, նա չի վախենում ապրել, նա միշտ այնպիսին է, ինչպիսին կա։ Նա շատ կենսուրախ է և արտակագ մտածելակերպ ունի։
Այսպես շատ երկար զրուցեցին երկու մեծ պոետներ, իսկ գնալիս արդեն Մայակովսկին ասաց․
— Բայց, համենայն դեպս, Աստված կա, և նա ապրում է մեր բանաստեղծությունների մեջ։
— Նա կա, բայց մենք արդեն չկանք,- պատասխանում է Եսենինը։
Թարգմանությունը՝ Մարինա Առաքելյանի

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն