«Դասալիքը»․ Բորիս Վիան

«Դասալիքը»․ Բորիս Վիան

186
Կիսվել

Պարոն նախագահ
Հղում եմ ձեզ նամակ
Որ գուցե և կարդաք
Թե ունեք ժամանակ
Ստացա ես հենց նոր
Թղթեր զինվորական
Որ այս չորեքշաբթի
Դեռ երեկոն չիջած
Պատերազմ գնամ
Բայց պարոն նախագահ
Չեմ ուզում ճիշտն ասած
Ես հո աշխարհ չեկա
Ջարդելու խեղճ մարդկանց
Վրդովել չեմ ուզում
Պետք է ասեմ ձեզ
Վճիռս հանված է
Դասալիք եմ ես։

Ծնված օրից ի վեր
Տեսա մահը իմ հոր
Տեսա եղբայրներիս
Մեկնելը կռվի դաշտ
Տեսա լացն իմ մանկանց
Իմ մոր տանջանքն այնքան
Որն հիմա հողի տակ
Ձեր ռումբերն է ծաղրում
Եվ որդերն իր շիրմի
Երբ բանտարկյալ էի
Գողացան կնոջն իմ
Գողացան իմ հոգին
Եվ ողջ անցյալս թանկ
Վաղը առավոտ վաղ
Կտամ դուռս դեմքին
Մեռած տարիների
Ու կընկնեմ ճամփա։

Մուրալով կապրեմ ես
Բրետայնից Պրովանս
Մեր ճամփեքի վրա
Եվ կասեմ ես մարդկանց
Մի դարձեք հպատակ
Պատերազմ չգնաք
Մերժեք ամեն բան
Մերժեք մեկնել մարտ
Թե հարկ է արյուն տալ
Ձեզնից լավ առաքյալ
Տվեք ձերն այնժամ
Պարոն նախագահ
Թե հետապնդեք ինձ
Հայտնեք կանխապես
Ձեր ժանդարմներին
Կարող են կրակել
Անզեն կլինեմ ես։

Թարգմանությունը՝ Սլավիկ Չիլոյանի

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը«Ծաղիկն ու Թիթեռը»․ Վազգեն Գրիգորյան
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: