«Գոյություն չունի ոչ մարդու, ոչ էլ Աստծո գերիշխանություն՝ որպես բնության երևույթների անկախ...

«Գոյություն չունի ոչ մարդու, ոչ էլ Աստծո գերիշխանություն՝ որպես բնության երևույթների անկախ պատճառներ»․ Ալբերտ Էյնշտեյն

367
Կիսվել
«Իմ կարծիքով կրոնական լուսավորված մարդն այն մարդն է, ով իր հնարավորության սահմաններում առավելագույն ձևով ազատել է իրեն եսասիրական ցանկություններից և տարված է մտքերով, զգացմունքներով և նպատակներով, որոնք խիստ անձնական բնույթ են կրում… և դա կախված չէ այն բանից, թե արդյոք փորձ է արվում դա կապել աստվածային էակի հետ, հակառակ դեպքում Բուդդան և Սպինոզան կրոնական անձինք չէին համարվի։ Նման մարդու կրոնական լինելը կայանում է նրանում, որ նա չի կասկածում այդ գերմարդկային նպատակների կարևորության և մեծության վրա, որոնք չեն կարող ռացիոնալ կերպով հիմնավորվել, և դրա կարիքը չկա էլ… Այս իմաստով կրոնը դա մարդկության հնագույն նպատակն է՝ այդ արժեքների և նպատակների պարզորոշ և լրիվ գիտակցումն է, ինչպես նաև դրանց ազդեցության ամրապնդումն ու ընդլայնումը։
Գիտությունը կարող է ստեղծվել միայն այն մարդկանց կողմից, ովքեր ամբողջովին համակված են ճշմարտությունը հասկանալու ձգտումով։ Սակայն այդ զգացողության աղբյուրը կրոնն է հանդիսանում։ Այդտեղից էլ առաջացել է այն հավատը, որ այդ աշխարհի կանոնները ռացիոնալ են, այսինքն՝ բանականության համար հասանելի են։ Ես չեմ կարող պատկերացնել մի գիտնականի, ով չի հավատում դրան։ Դա կարելի է այսպես ձևակերպել. գիտությունն առանց կրոնի կաղ է, իսկ կրոնն առանց գիտության՝ կույր։
Գոյություն չունի ոչ մարդու, ոչ էլ Աստծո գերիշխանություն՝ որպես բնության երևույթների անկախ պատճառներ։ Իհարկե Աստծո՝ որպես անձի մասին ուսմունքը, ով խառնվում է բնության երևույթների մեջ, չի կարող տառացիորեն հերքվել գիտության կողմից, սակայն այդ ուսմունքը կարող է իր հանգրվանը գտնել այն բնագավառներում, որտեղ գիտական միտքը դեռ չի կարող ներթափանցել։ Սակայն ես համոզված եմ, որ կրոնի մասին նման պատկերացումները ոչ միայն ամոթաբեր են, այլև ճակատագրական»։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածը«Սարդերը»․ Բորիս Վիան
Հաջորդ հոդվածը«Մարդկային կատակերգություն». Վիլյամ Սարոյան (հատված)
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: