«Առավոտը լուսամուտի մոտ»․ Թոմաս Սթըրնս Էլիոթ

«Առավոտը լուսամուտի մոտ»․ Թոմաս Սթըրնս Էլիոթ

172
Կիսվել
September 1958: Portrait of American-born poet TS Eliot (1888 - 1965) sitting with a book and reading eyeglasses, around the time of his seventieth birthday. (Photo by Express/Express/Getty Images)

Նկուղային խոհանոցներում նախաճաշի ամաններն են չխկչխկում,
Իսկ փողոցի ոտնակոխ եզրերի վրա
Ես զգում եմ խոնավ հոգիները աղախինների՝
Բակի դռների մոտ վհատորեն բողբոջելիս։

Մշուշի դարչնագույն ալիքները փողոցի խորքից
Դեպի ինձ են շպրտում շրջված դեմքեր
Ու ցեխոտ շրջազգեստով անցորդից պոկում
Աննպատակ մի ժպիտ, որը ճախրում է օդում
Եվ չքանում տանիքների վրա։

Անգլերենից թարգմանեց՝ Սամվել Մկրտչյանը

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն