Կա վարկած, համաձայն որի ավտովթարը կազմակերպվել է խորհրդային հատուկ ծառայությունների կողմից․Ալբեր Կամյուի...

Կա վարկած, համաձայն որի ավտովթարը կազմակերպվել է խորհրդային հատուկ ծառայությունների կողմից․Ալբեր Կամյուի մահվան հանգամանքները

517
Կիսվել
1960 թվականի հունվարի 4-ին Ալբեր Կամյուն իր մտերիմ ընկեր Միշել Գալիմարի և նրա ընտանիքի հետ միասին Փարիզ էր վերադառնում։ Ճանապարհին նրանք վթարի են ենթարկվում։ Կամյուն տեղում մահանում է։ Գալիմարը, որը վարում էր մեքենան, երկու օր անց մահանում է հիվանդանոցում։ Նրա կինն ու աղջիկը փրկվում են։ Ա. Կամյուի անձնական իրերի հետ գտնվեց նրա դեռ անավարտ «Առաջին մարդը» ինքնակենսագրական վեպի ձեռագրերը։ Ա. Կամյուն հուղարկավորվում է Լուրմարենի գերեզմանոցում, Լյուբերոնի շրջանում, Փարիզի հարավում։
2011 թվականին իտալական «Corriere della Sera» թերթը հրապարակայնացնում է Կամյուի մահվան վարկածը, համաձայն որի ավտովթարը կազմակերպվել է խորհրդային հատուկ ծառայությունների կողմից՝ գրողից վրեժ լուծելով նրա Հունգարիա խորհրդային ներխուժման դատապարտման և Բորիս Պաստեռնակին աջակցության համար. Ա. Կամյուի սպանության կազմակերպիչների թվում թերթը նշում է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Շապիլովի անունը։ Միշել Օնֆրեն՝ պատրաստվելով հրատարակել Կամյուի կենսագրությունը, ժխտում է «Իզվեստիա» թերթի վարկածը, համարելով այն զրպարտություն։
2009 թվականին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին առաջարկեց գրողի աճյունամոխիրը տեղափոխել Փարիզի Պանթեոն, բայց Ալբեր Կամյուի հարազատներից համաձայնություն չստացավ։

Մեկնաբանություններ

Մեկնաբանություն

Կիսվել
Նախորդ հոդվածըԳայանե Սիմոնյան. բանաստեղծություններ
Հաջորդ հոդվածըՍլավիկ Չիլոյան․ բանաստեղծություններ
Արայ Զարգարեան ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 10-ին Եղվարդ քաղաքում:Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում,ապա 2008 ից մինչև 2012 թվականը Մխիթարեան կրթահամալիրում: Ծառայել է հայոց բանակում: Այժմ սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում է, գրում է պատմվածքներֈ Ունի տպագրված մի քանի գործեր: Կայքում զբաղվում է գրական հետաքննության բաժնի ղեկավարմամբ և գրական նորություններով: